25-12-2018 12:24
3113
2018 թվականի նոյեմբերին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.3 %-ով, իսկ 2017 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.1 %-ով:
ՀՀ անշարժ գույքի կադաստրից հայտնում են, որ մարզերի քաղաքներում 2018 թվականի նոյեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 0.2 %-ով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


