
Պարտատոմսերը թողարկվել են 2018թ․-ի նոյեմբերի 22-ին՝ $100 անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 2 տարի 3 ամիս է, արժեկտրոնային եկամուտը կկազմի 5,25%, որը կվճարվի եռամսյա պարբերականությամբ։
Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է։
IDBank-ի վարչության նախագահի ժ/պ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշել է, որ պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, որից հետո երկկողմանի գնանշման արդյունքում ներդրողները հնարավորություն կունենան ազատ գնել եւ վաճառել դրանք։
«IDBank-ի 6-րդ թողարկման պարտատոմսերի՝ ժամկետից շուտ տեղաբաշխումը խոսում է այս ֆինանսական գործիքի նկատմամբ մեծ պահանջարկի մասին։ Հաշվի առնելով, որ IDBank-ը շուկայի ամենաակտիվ խաղացողներից է, հաճախորդները մեծ վստահություն ունեն Բանկի և դրա կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ։ Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնայինդոլարայինեւ դրամային պարտատոմսերի 6 տրանշ` ընդհանուր՝ $25 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով։ Ի դեպ, բոլորովին վերջերս IDBank-ը մարել է 1-ին թողարկման պարտատոմսերը»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։
6-րդ թողարկման պարտատոմսերի ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացումների եւ Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները տեղադրված են IDBank-ի պաշտոնական կայքէջում։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



