
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան հայտարարել է, որ Թբիլիսին և «Գազպրոմի արտահանումը» բանակցություններ են վարում դեպի Հայաստան ռուսական բնական գազի տարանցման նոր համաձայնագրի շուրջ:
Ըստ նրա, դրանք պետք է ավարտվեն երկու շաբաթվա ընթացքում:
«Մենք խոսում ենք պայմանագրի պայմանների զգալի բարելավման մասին: Մենք կարծում ենք, որ երկու շաբաթվա ընթացքում բանակցությունները կավարտվեն, և մենք կներկայացնենք այն ամենը, ինչը գաղտնի պահելու անհրաժեշտություն չի ունենա», - մեջբերում է РИА Новости-ն նախարարի խոսքերը:
Նախորդ երկամյա պայմանագրի ժամկետը լրացել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, սակայն դրա պայմաններն ուժի մեջ են մինչև նոր պայմանագրի կնքումը:
Վրաստանի և «Գազպրոմ արտահանում» ընկերության միջև վերջին պայմանագրի համաձայն` 2017 թվականին գազի տարանցման համար դեպի Հայաստան վճարվել է խառը համակարգով` մասամբ կանխիկով, իսկ մյուս մասը՝ հումքով: 2018 թվականին փոխադրման դիմաց վճարվել է միայն կանխիկով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



