jkjhkjhkj

24-01-2019 13:43 1070

IMG 5678

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 3 տարով հետաձգեց «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:

Կառավարության նիստում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռ. Զաքարյան» ՍՊ ընկերությունը նախատեսում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի ջինսե հագուստ։

«Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 1,42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար»,- նշված է որոշման նախագծում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 58 նոր աշխատատեղ` 105 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր