jkjhkjhkj

24-01-2019 14:07 1819

IDBank finagent

 

Հաճախորդների խնդրանքով, դիմումների քանակից ելնելով և գիտակցելով, որ հաճախորդներին անհրաժեշտ է ևս մեկ հնարավորություն ընձեռել վերականգնելու իրենց վարկային պատմությունը, Բանկը որոշում է կայացրել շարունակել տույժ-տուգանքների զիջման գործընթացը։

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկը որոշել է ընդառաջ գնալ այն հաճախորդներին, ովքեր որոշակի օբյեկտիվ պատճառներից ելնելով ունեն ժամկետանց վարկեր և չեն հասցրել դիմել տույժ-տուգանքների ներման համար։

«Մենք պատրաստ ենք զիջել ֆիզիկական անձանց՝ մինչև 31.05.2018 թ. անհուսալի դասակարգված վարկերի տույժ-տուգանքները բանկի հետ հաշտություն կնքելու կամ վարկի ամբողջական մարման պարագայում։ Մեր հաճախորդներն ունեն ևս 6 ամիս Բանկ դիմելու և հաշտություն կնքելու համար»,-ասել է Մհեր Աբրահամյանը։

Հիշեցնենք, ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի տույժ-տուգանքներն ամբողջ ծավալով զիջելու մասին հայտարարությամբ IDBank-ը հանդես էր եկել 2018թ.-ի հուլիսի 3-ին։ Մինչև օրս Բանկն արդեն իսկ բավարարել է տույժերի զիջման ավելի քան 1200 հայտ՝ վարկերի ամբողջական մարման կամ Բանկի հետ հաշտություն կնքելու պայմանով, որի արդյունքում զիջվող տույժերի ընդհանուր գումարը գերազանցում է 850 մլն ՀՀ դրամը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր