jkjhkjhkj

29-01-2019 13:40 931

Ardshin new logo finagent

 

Արդշինբանկը ներգրավել է 35 մլն ԱՄՆ դոլար Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ կնքված Առևտրի ֆինանսավորման ակումբային պայմանագրի (Club Trade Finance Facility) շրջանակներում:

Սա երկրորդ ակումբային պայմանագիրն է ստորագրված Արդշինբանկի, Սիթիբանկի և ԱԶԲ-ի միջև, որը հստակ վկայում է նախորդ վարկի հաջողութան և վստահելի համագործակցության մասին:

Այս գործիքը կընդարձակի Արդշինբանկի կողմից միջազգային առևտրային գործարքների ծավալների ավելացման հնարավորությունը` գործարարների համար առավել հասանելի դարձնելով այն:

«Մենք հպարտ ենք, մեր վաղեմի գործընկերներ Սիթիբանկի և Ասիական զարգացման բանկի հետ հաստատված ամուր փոխհարաբերություններով: Սույն գործարքը կնպաստի Արդշինբանկի առաջատար դիրքի ամրապնդմանն՝ ուղղված ներմուծման և արտահանման ֆինանսավորման ծրագրերի հետագա իրականացմանը , - նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը, - Ֆինանսավորումը կարևոր է ոչ միայն Բանկի, այլև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող Բանկի հաճախորդների համար, որն, ըստ էության, հանգեցնում է նոր աշխատատեղերի ստեղծմանն ու ֆինանսական վիճակի բարելավմանը»:

«Սիթիբանկը ընդգծել է իր պատրաստակամությունը աջակցելու զարգացող շուկաներին` առևտրի ֆինանսավորման այս գործիքը տրամադրելով Հայաստանի առաջատար ֆինանսական կառույցներից մեկին, - նշեց Չաֆիկ Հադդադը` Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանների Սիթիբանկի Ֆինանսական կազմակերպությունների և Թղթակցային հարաբերությունների, Գանձապետարանի և Առևտրային գործիքների գծով տնօրենը: Մենք հպարտ ենք Արդշինբանկի հետ ունեցած երկարաժամկետ մեր հարաբերություններով և ընդհանրապես հայկական բանկային համակարգում մեր ներգրավվածությամբ»:

«Ասիական զարգացման բանկն ուրախ է, որ Արդշինբանկի և Սիթիբանկի հետ միասին մասնակցում է այս գործարքի իրականացմանը,- նշեց ԱԶԲ-ի Հարաբերությունների գծով մենեջեր Նանա Խուրոդզեն,- այս գործարքը թույլ կտա Արդշինբանկին ընդլայնել իր առևտրի ֆինանսավորման գործառնությունները` աջակցելով ավելի շատ ներմուծող և արտահանող կազմակերպություններին` այդ թվում փոքր և միջին ձեռնարկություններին, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին»:

2012 թվականից սկսած ԱԶԲ-ն իր Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում աջակցել է Հայաստանում շուրջ 170.56 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 601 առևտրային գործարքի իրականացմանը, որից 45%` ուղղված ՓՄՁ-ների ֆինանսավորմանը:

Հիմքում ունենալով ԱԶԲ-ի AAA վարկային վարկանիշը` Առևտրի ֆինանսավորման ծրագիրը տրամադրում է երաշխիքներ և վարկեր ավելի քան 200 գործընկեր բանկերին՝ ուղղված առևտրի աջակցությանը, ինչպես նաև Ասիայում ավելի շատ ընկերություններին ներմուծման և արտահանման գործունեության իրականացմանը: Առևտրի ֆինանսավորման հատուկ մասնագետներով և 24-ժամյա արձագանքման հնարավորությամբ, ծրագիրը հանդիսանում է առևտրի միջազգային համայնքի հիմնական գործընկերը՝ տրամադրելով արագ, հուսալի և աջակցող օժանդակություն տարածաշրջանի ամենադժվար հասանելի շուկաներում բացերը լրացնելու համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր