jkjhkjhkj

29-01-2019 13:42 856

merkel pashinyan

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 1-ին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից:

Դեսպանատունը մեջբերել է Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի խոսքերը.

«Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»:

«Մենք նույնպես դեսպանությունում հետաքրքրությամբ և ուրախությամբ ենք սպասում այս այցին»,-ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր