
ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները Բաղրամյան 56 հասցեում գտնվող N 4 մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով չեն տուժել: Բանկը լիովին աջակցում է իրավապահներին: Մոտ ապագայում մասնաճյուղը կվերսկսի աշխատանքը:
Հիշեցնենք, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել ՎՏԲ բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղում. մի տղամարդ կացնով մտել է բանկ: Ոստիկանությունից հայտնում են, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները վնասազերծել են քաղաքացուն և բերման ենթարկել ոստիկանության բաժին։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



