07-02-2019 13:38
1612
Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում պաշտոնապես գրանցվել է 17.010 նոր Անհատ ձեռնարկատեր (ԱՁ) և 6136 նոր ՍՊԸ:
Հարկ է նշել, որ 2017 թ. համեմատ 2018-ին ԱՁ-ների գծով գրանցվել է 31% աճ, ՍՊԸ-ների գծով` 38% աճ: Ընդ որում հետհեղափոխական ամիսների ընթացքում` մայիս-դեկտեմբերին, այդ ոլորտներում գրանցվել է 37% ու 44% աճ համապատասխանաբար:
Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին 2016-ի համեմատ ԱՁ-ների գծով աճը կազմել է ընդամենը 10%, ՍՊԸ-ների գծով` 25%:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


