
2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիպոտեկային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին:
Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
««Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում՝ 2018թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճը՝ 41 տոկոս, դեկտեմբերի աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 85 տոկոս, 2019 թվականի հունվարը 2018 թվականի հունվարի նկատմամբ՝ աճը 131 տոկոս: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ազատ, իրավատեր, երիտասարդ քաղաքացին ապագան կապում է սեփական հայրենիքի, բացառապես սեփական հայրենիքի հետ»:
Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո բանկերը, ըստ էության, տրամադրել են նույնքան հիպոտեկային վարկ, որքան ողջ 2017 թվականի ընթացքում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակաբար նվազում են:
Ընդ որում, հիպոտեկային վարկավորման աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



