jkjhkjhkj

08-02-2019 11:51 1032

friedrich ebert stiftung

 

Փետրվարի 12-ին Երեւանում տեղի կունենա «Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսական զարգացում» միջազգային համաժողովը, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանում սպասվող հարկային բարեփոխումները` միջազգային փորձի համատեքստում։

Համաժողովի առանցքային թեմաներից կլինեն եկամտահարկի պրոգրեսիվ և համահարթ համակարգերի համեմատական վերլուծությունը, ինչպես նաև հարկման, անհավասարության և տնտեսական զարգացման միջև եղած փոխադարձ կապը։

Համաժողովին կմասնակցեն բարձրաստիճան հյուրեր Մակեդոնիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Վրաստանից և այլ երկրներից։
Կազմակերպիչները Երեւանում կհյուրընկալեն Մակեդոնիայի Հանրապետության ֆինանսների նախարար Դրագան Թևդովսկուն, Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի նախկին ֆինանսների նախարար պարոն Նորբերտ Վալտեր-Բորյանսին, Վրաստանի կառավարող դաշինքի պատգամավոր Բեկա Նացվլիշվիլիին, Սլովակիայի ֆինանսների նախարարի առաջին խորհրդական Անտոն Մարսինչինին և այլ պաշտոնյաների։

Նշենք, որ մեկօրյա համաժողովը կազմակերպել են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը (Գերմանիա) և Քաղաքական դիսկուրս հանդեսը (Diskurs.am)։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր