jkjhkjhkj

08-02-2019 15:11 963

sodiaal

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչների հետ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Սոդիալը» Ֆրանսիայում առաջատար կաթնամթերք արտադրողներից է, որին բաժին է ընկնում կաթի մթերման 25%-ից ավելին: Նրա խոսքով` «Սոդիալը» ցանկանում է ուսումնասիրել Հայաստանը՝ ընդլայնելու իր գործունեությունը, քանի որ դեռևս աշխարհի այս հատվածում այն ներկայացված չէ:

«Հայաստանը հետաքրքիր է մեզ համար, քանզի պատուհան է դեպի խոշոր` ԵԱՏՄ շուկա», - ասել է Անիլ Բհատը: Նրա խոսքով`ընկերությունը պատրաստ է կիսվել կոոպերատիվի հիմնադրման և արդյունավետ գործունեության փորձով հայաստանյան գործընկերների հետ։

Ծրագրի առաջնային փուլում դիտարկվում է արտադրության շղթայի մի հատվածի իրականացումը Հայաստանում: Հնարավոր է նաև տարածաշրջանային համագործակցությունը ԱՊՀ տարածքում: Ընկերության պատվիրակությունն արդեն իսկ մի քանի հանդիպումներ է ունեցել հայաստանյան արտադրողների հետ:

Նախարար Խաչատրյանը «Սոդալի» ղեկավարության հետ քննարկել է ծրագրին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ պատրաստ է աջակցել ընկերությանը ծրագրի ընթացքում և անել առավելագույնը` ծագող խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր