jkjhkjhkj

29-05-2023 15:41 802

Ընդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը եւ Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ ի պատասխան Արցախում պետական ատրիբուտները՝ լուծարելու վերաբերյալ նախօրեին Ալիեւի արած հայտարարության:

«Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձեւաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ Արցախի ժողովրդի հետ սպառնալիքի լեզվով խոսում, մենք տեսել ենք եւ տեսնում ենք ագրեսիվության դրսեւորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ եւ այլ ճնշումների ձեւով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր