jkjhkjhkj

06-06-2023 17:01 792

Հունիսի 12-ին Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։ Պաշտոնական Երևանն առայժմ չի հստակեցնում, թե քանի օր կտևեն Միրզոյան-Բայրամով բանակցություններն այս անգամ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը խոստանում է լրացուցիչ տեղեկացնել։ Մինչ այդ ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակն արդեն հայտարարել է՝ «անհամբեր սպասում են» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին։

«Այո՛, մենք անհամբեր սպասում ենք այս ամիս Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հերթական փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային: Ինչպես նախկինում եմ ասել, ուղիղ բանակցությունները երկարատև ու արժանապատիվ խաղաղության հասնելու և խնդիրները լուծելու բանալին են։ Միացյալ Նահանգները գոհունակությամբ է արձանագրում, որ Հայաստանն ու Ադրբեջանը այլ ձևաչափերով ևս բանակցում են, այդ թվում՝ նկատի ունեմ ղեկավարների վերջին բանակցությունները», - ասել է նա։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր