jkjhkjhkj

21-09-2023 16:43 869

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ ձեր Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը բռնեց ազատության և ինքնորոշման ճանապարհը, երբ 1991 թվականին հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։
Այդ ժամանակից ի վեր մենք տեսնում ենք ձեր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության և արդարության զարգացմանն ու ամրապնդմանը՝ համայն հայության համար: Այդ արժեքներն արտացոլում են մեր սեփական արժեքները, և մենք հպարտ ենք Հայաստանի հետ այդ ոլորտներում գործընկերությամբ։

Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը և շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը աջակցելուն, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները:

Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր երկկողմ հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա զարգացմանը: Հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցիկ և խաղաղ տարի»։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր