jkjhkjhkj

03-10-2023 15:45 796

Հայկական ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջներն անտեղի ու ժամանակավրեպ են:
Այս մասին ընդգծեց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Հայաստանն էներգետիկ անվտանգության շուրջ իր ռազմավարությունն ունի: Նման պահանջներն անտեղի են և ժամանակավրեպ: Հայաստանն այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր էներգետիկ անվտանգությունից»,-ասաց Խանդանյանը՝ հավելելով, որ բազմիցս են եղել նման դիմումներ:

Պատգամավորն ընդգծեց, որ ամբողջ աշխարհն է ատոմային էներգիայի անցնում՝ ածխաջրածնային պաշարների հետ կապված:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր