Հայաստանի օրակարգում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարց չկա, այդ վեկտորը ուղղված է Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության ապահովմանը։ «Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի օրակարգում կա արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարց։
«Ոչ, վեկտորի փոփոխության հարց չկա, որովհետև վեկտորը ուղղված է դեպի Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովում»,- ասաց Խանդանյան։
Խանդանյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և բալանսավորված արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև այն բոլոր գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, որոնք հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը անսասան պետք է մնա և Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը անսակարկելի է։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



