jkjhkjhkj

07-01-2025 10:25 1710

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է Ռուսաստանի աջակցության մասին Ադրբեջանին՝ չնայած Հայաստանի հետ նրա դաշինքին։

«Ռուսաստանը, հանկարծակի դավաճանելով իր դաշինքը, աջակցեց Ադրբեջանի գործողություններին Հայաստանի նկատմամբ, քանի որ առաջին անգամ ունեցավ խիզախ վարչապետ, ով դեմ էր նրան (Ռուսաստանին)», – ասել է Մակրոնը Ելիսեյան պալատում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ վերջին ամիսներին Ֆրանսիան ինքը ենթարկվել է Ադրբեջանի անընդունելի միջամտությանն իր անդրծովյան տարածքների մեծ մասում, հատկապես Նոր Կալեդոնիայում։

«Ադրբեջանը ցանկանում էր հարթել սեփական թյուրըմբռնումները՝ կապված այն բանի հետ, որ մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և Հայաստանը»,- ասել է նա։

Մակրոնի ելույթից դրվագներով տեսանյութ է հրապարակել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին։

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր