jkjhkjhkj

13-02-2023 13:41 1268

Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը և այն բաց պահի: Նման հայտարարություն է արել Ավստրալիայի ընդդիմության արտաքին հարաբերությունների հարցերով ղեկավար, պատվավոր սենատոր Սայմոն Բիրմինգհեմը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

 

Ի պատասխան Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի հարցման՝ սենատորը նշել է, որ Լիբերալ և Ազգային կոալիցիան շարունակում է ուժեղ աջակցություն հայտնել տարածաշրջանում հակամարտությունը սրող բոլոր գործողությունների դադարեցմանը:

«Սա համահունչ է անցյալ տարվա սեպտեմբերին իմ նախորդ հրապարակային կոչին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և Հայաստանի խաղաղ բնակչության, նրանց տների և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը», - գրել է Սայմոն Բիրմինգհեմը։

Սենատոր Բիրմինգհեմը խոստացել է հետամուտ լինել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման խնդրին և Ավստրալիայի կառավարության արձագանքին այդ հարցում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր