jkjhkjhkj

10-07-2023 12:42 646

2023 թվականին Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ: Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

 Ծրագրի առաջին փուլով կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի ևս 400 վերելակ, 124 հասցեում գործընթացն արդեն մեկնարկել է:

Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը:

Հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր