02-10-2023 12:34
1388
2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 262,957 դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 17.4% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.4%-ով և կազմել 197,258 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 19.2%-ով և կազմել 289,842 դրամ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



