jkjhkjhkj

03-02-2026 12:22 409

📣 Հարգելի բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ 2026 թվականի փետրվարի 2-ից UCOM ծառայությունների դիմաց վճարումները հասանելի չեն լինի հետևյալ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով՝ «Իդրամ» ՍՊԸ, «Իզի Փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ: Փետրվարի 5-ից վճարումները հասանելի չեն լինի նաև «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ միջոցով:
Վճարումներ չեն իրականացվի նշված կազմակերպությունների վճարային համակարգերով, վճարային տերմինալներով, օնլայն դրամապանակներով և մասնաճյուղերում։
Որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է:
UCOM ծառայությունների դիմաց վճարումների մյուս տարբերակները շարունակում են գործել անխափան: Ընտրեք Ձեզ առավել հարմար տարբերակը՝
•⁠ ⁠My Ucom հավելված՝ ucom.am/NewApp
•⁠ ⁠U!Pay հավելված՝ onelink.to/zxzhuf
•⁠ ⁠ucom.am՝ ucom.am/payments
•⁠ ⁠UCOM-ի վաճառքի և սպասարկման կենտրոններ՝ ucom.am/shops
•⁠ ⁠U!Pay-ի սպասարկման գրասենյակներ՝ ucom.am/upay-branches
•⁠ ⁠Գործընկեր բանկերի հավելվածներ, մասնաճյուղեր և տերմինալներ
•⁠ ⁠«ՄոբիԴրամ» ՓԲԸ հավելված և վճարային տերմինալներ
•⁠ ⁠«Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքներ

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր