02-02-2018 10:38
3407

Բրիտանական «Revolut» բջջային բանկը գործարկել է կրիպտոարժույթով գործարքներ իրականացնելու հնարավորություն, փոխանցում է PSM7 կայքը:
Նոր գործառույթը հասանելի կլինի կանխավճարային քարտերի բոլոր օգտագործողների համար:
Ծառայության գործընկերն է դարձել Bitstamp բորսայի Bitcoin-ը: Այդ հարթակի շնորհիվ սմարթֆոնների համար նախատեսված հավելված-բանկի հաճախորդները կկարողանան գնել կրիպտոարժույթ և ուղղարկել դրանք այլ օգտատերերի՝ «Revolut» հավելվածի միջոցով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



