jkjhkjhkj

02-02-2018 11:55 4392

alfa bank

 

«Ալֆա-բանկը» ռուսերենով գործարկել է Alfa Network մարկետփլեյսը, որը նախատեսված է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ընկերությունների համար:

Բանկն ապագա լսարանը գնահատում է 35 հազար մասնակցով: Մարկետփլեյսն առաջին հերթին, աշխատում է ՓՄՁ սեգմենտի ընկերությունների ուղղությամբ, որոնք արդեն օգտվում են «Ալֆա-բանկի» ծառայություններից: Հարթակով հետաքրքրություն կարող են հայտնել նաև խոշոր ձեռնարկությունների առևտրա-լոգիստիկ ստորաբաժանումների ղեկավարները: Alfa Network-ին միանալու համար պետք է լրացնել գրանցման ձևը, որը հնարավոր է ստանալ «Ալֆա-բանկից»:

Մարկետփլեյսն աշխատում է Opportunity Network միջազգային հարթակի հիման վրա, որին այս պահի դրությամբ միացած է 113 երկրից մոտ 15 հազար գործարար:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր