
Intel-ը մտադիր է վաճառել լրացուցիչ իրականության ոլորտում իր բիզնեսը. AP ստորաբաժանման վաճառքից ընկերությունը մտադիր է ստանալ 350 միլիոն դոլար, հայտնում է Inventure.com-ը:
Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին, հայտնել է, որ ընկերության մտադրությունը դեռևս հասարակական հնչողության համար չէ: Ստորաբաժանումը, որի մասին նշվում է՝ մշակում է խելացի ակնոցներ, որոնք Bluetooth-ով միանում են սմարթֆոնին՝ լազերային ճառագայթի միջոցով այն կրողին փոխանցելով տեղեկություն, որը զետեղվում է ապակե ոսպնյակների վրա:
Intel-ից հրաժարվել են մեկնաբանել լուրը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



