
2018 թվականի հունվարին ռուսական բանկերը տրամադրել են ավելի քան 587 հազար բանկային նոր քարտեր, ինչը 1.7 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ասվում է Վարկային պատմությունների ազգային բյուրոյի հաղորդագրության մեջ, փոխանցում է РБК-ն:
Բանկային նոր քարտերի տրամադրման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել են 4 100 վարկատուները:
Բյուրոից ընդգծել են, որ սա վերջին 4 տարվա ընթացքում բանկային քարտերի տրամադրման ամենաբարձր ցուցանիշն է: 2015 թվականի հունվարի համեմատ, բանկային նոր քարտերի տրամադրման աճը կազմել է 312.8 տոկոս (կամ 3.1 անգամ) (2015 թվականին հունվարին` 142.4 հազար միավոր)», - նշել են բյուրոից:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



