
«Լեսթերն» Անգլիայի Ֆուտբոլային Լիգային կվճարի 3.1 միլիոն ֆունտ տուգանք՝ 2013/14 մրցաշրջանում ֆինանսական «Ֆեյր-փլեյի» կանոնների խախտման համար, փոխանցում է Sports.ru-ն:
2013/14 մրցաշրջանը «Լեսթերն» ավարտել էր 20.8 մլն Ֆունտ վնասով, որն օրինական չափից 8 միլիոնով ավելի էր: «Աղվեսները» չէին համաձայնում ընդունել իրենց մեղքը՝ պնդելով, որ 20,8 մլն ֆունտից 13-ը «թույլատրելի» վնաս է, որը ներառում է ակումբի ակադեմիայի ծախսերը:
Երկար տարիներ տևած դատավարությունը չորեքշաբթի ավարտվել է, քանի որ «Լեսթերը » համաձայնել է վճարել տուգանքը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



