jkjhkjhkj

28-02-2018 13:09 4126

download

 

Մալայզիայի Կենտրոնական բանկը թվային արժույթների վերաբերյալ ուղեցույց է հրապարակել, որում նշաված են միջոցներ՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համար:

«Քաղաքականությունն ուղղված է թվային արժույթների օգտագործմամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ապահովելուն, նաև Մալայզիայում թվային արժույթի թափանցիկության բարձրացմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Bank Negara Malaysia-ից նշել են, որ փաստաթուղթում հաշվի են առել կրիպտոարժույթների բորսայում աշխատողների, արդյունաբերական միությունների, ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի կարծիքները:

Փաստաթուղթը ներկայացվել էր փետրվարի 14-ին հրապարակային քննարկման:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր