jkjhkjhkj

13-03-2018 10:57 3970

Texture

 

Apple ընկերությունը համաձայնագիր է կնքել Texture առցանց ծառայության հետ, որը 9,99 դոլար ամսավճարով հասանելիություն է տրամադրում ավելի քան 200 ամսագրի: Դրանց թվում են՝ National Geographic, Vanity Fair, GQ, Esquire, Forbes, The New Yorker, Cosmopolitan, Forbes և այն, փոխանցում է RNS-ն:

«Apple-ից մարտի 12-ին հայտարարել են, որ ընկերությունը Texture-ը ձեռք բերելու մասին համաձայնագիր է ստորագրել: Ծառայությունը թույլ է տալիս բաժանորդագրվել Next Issue Media LLC-իի ամսագրերի թվային տարբերակներին: Յուրաքանչյուր ամիս որոշակի գումարի դիմաց կարելի է անսահմանափակ հասանելիություն ստանալ ցանկացած համարի», — ասվում է Apple-ի հաղորդագրության մեջ:

Գործարքի արժեքը չի նշվել: Next Issue Media-ն հանդիսանում է Condé Nast, Hearst Magazines, Meredith Corporation, News Corp, Rogers Media և Time Inc համատեղ ձեռնարկությունը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր