14-03-2018 13:59
4460

CONTACT վճարային համակարգի օգնությամբ այժմ հնարավոր է հեռակա վճարել S7 Airlines ընկերության ավիատոմսերի ամրագրման համար:
Վճարման համար անհրաժեշտ է CONTACT կետի աշխատակցին հայտնել ավիատոմսի ամրագրման համարը, վճարման գումարը և ներկայացնել անձնագիր:
Ավիաընկերությունը վճարման ստացման մասին կտեղեկանա առցանց: Գործարքի ժամանակ միջնորդավճար չի գանձվում: Վճարման առավելագույն գումարը կազմում է 500 հազար ռուբլի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



