
Ընթացիկ շաբաթ Հայաստանում թանկարժեք մետաղների գների 0.6% անկումը հասավ 1.8%-ի: Դա պայմանավորված էր պլատինի արագ էժանացումով, ինչպես նաև պալադիումի գնի վեկտորի անկումով: Այս ֆոնին ոսկու և արծաթի նվազագույն թանկացումները չկարողացան թանկարժեք մետաղների գների դինամիկան դուրս բերել անկումից:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության՝ 2018 թվականի մարտի 12-ից 18-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. մեկ գրամ ոսկու վաճառքի գինը 20479.10 դրամ է (շաբաթական աճը`0.2%), արծաթինը՝ 255.75 դրամ (շաբաթական աճը`0.2%), պլատինիումինը՝ 14792.06 դրամ (շաբաթական անկումը`2.6%), պալադիումինը՝ 15191.07 դրամ (շաբաթական անկումը`5.1%):
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



