
Աշխարհի ամենապահանջված կրիպտոարժույթի՝ բիթքոինի (bitcoin), փոխարժեքը հինգշաբթի էժանացել է 14 տոկոսով՝ հասնելով 7 909 դոլարի, հայտնում է RosBalt-ը:
Նվազումը կապված է Google-ի հայտարարության հետ, որի համաձայն` 2018 թվականի հունիսից արգելք է սահմանվելու կրիպտոարժույթների գովազդի և համապատասխան ծառայությունների վրա:
Այլ կրիպտոարժույթները ևս անկում են գրանցել: Մասնավորապես, Ripple-ն սակարկվում է 0,66 դոլար մակարդակում, Bitcoin Cash-ը՝ 886 դոլարով, Ethereum-ը՝ 588,19 դոլարով:
CoinMarketCap-ի տվյալով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացումը ներկայումս կազմում է 314.19 մլրդ դոլար: Բիթքոինը կազմում է ամբողջ կրիպտոարժութային շուկայի մոտ 43 տոկոսը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



