jkjhkjhkj

17-03-2018 10:40 4378

Deutsche Bank

 

Գերմանական Deutsche Bank-ը բացահայտել է 2017 թվականի վերջնական ֆինանսական արդյունքներ և հայտնել, որ հաշվետու ժամանակաշրջանի համար վճարելու է դիվիդենտներ՝ մեկ բաժնետոմսի համար 11 եվրոցենտ (0.14 դոլար):

Աուդիտորական ստուգման ենթարկված ֆինանսական հաշվետվության համաձայն, ընկերության զուտ վնասը կազմել է 751 մլն եվրո (927 մլն դոլար):

Հիշեցնենք, որ փետրվարին հայտարարվել է 512 մլն եվրո նախնական ցուցանիշի մասին:

Բանկի ներկայացուցիչները պարզաբանել են, որ ցուցանիշի չափը ճշգրտվել է՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայում հետաձգված հարկային ակտիվները:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր