19-03-2018 14:24
4582

Apple ընկերությունն աշխատում է սեփական MicroLED դիսփլեյների դիզայնի ու արտադրության վրա, հայտնել է Bloomberg-ը հղում անելով աղբյուրների:
Ամերիկյան ընկերությունն արդեն ոչ մեծ քանակությամբ էկրաններ է թողարկել Կալիֆոռնիայի իր կենտրոնակայնի հարևանությամբ գտնվող գաղտնի արտադրամասում: Apple-ը զգալի ներդրումներ է արել դիսփլեյների արտադրության գործում:
Apple-ից հրաժարվել են մեկնաբանել Bloomberg-ի տեղեկատվությունը: Իր գաջեթների համար Apple-ն օգտագործում Է Samsung-ի, Sharp-ի և LG-ի արտադրության Էկրաններ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



