
Amazon.com առցանց խանութը երեքաբթիի սակարկությունների արդյունքով առաջին անգամ առաջ է անցել Alphabet-ից՝ Google-ի հոլդինգային ընկերությունից, և կապիտալացման չափով երկրորդ ընկերությունն է դարձել աշխարհում, հայտնում է «Интерфакс»-ը հղում անելով The Financial Times-ին:
Հաղորդվում է, որ մեկ օրում Alphabet-ի բաժնետոմսերի գնանշումներն իջել են 0,2 տոկոսով, իսկ Amazon-ի արժեթղթերը 2,7 տոկոսով թանկացել են:
Արդյունքում՝ Amazon-ի շուկայական արժեքն այժմ կազմում է 768 միլիարդ դոլար՝ Alphabet-ի 761 միլիարդ դոլարի դիմաց:
Apple-ը շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը՝ 889 միլիարդ դոլարի կապիտալացմամբ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



