jkjhkjhkj

27-03-2018 18:10 4594

lux

 

Երևանում հանդիսավորությամբ բացվեց Լյուքսեմբուրգի հյուպատոսարանը: Բաղրամյան 24 հասցեում այսուհետև գործող հյուպատոսարանը դառնալու է երկու երկրների համագործակցության կարևոր կենտրոնը Հայաստանում:

Հյուպատոսարանի բացումը կատարեցին այդ նպատակով իր պատվիրակության հետ Հայաստան ժամանած Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսն է Սուրեն Զոհրաբյանը: Բացմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Կարինե Աճեմյանը:

«Մեր առաքելությունը շատ հստակ է. փորձելու ենք Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ կապերը ավելի զարգացնել տարբեր ոլորտներում՝ բանկային, բիզնեսի, երիտասարդների փոխանակման ծրագրերի, եւ այդ նպատակով ստեղծվում է նաև Լյուքսեմբուրգի և Հայաստանի առեւտրի պալատ: Գիտեք՝ եվրոպացիները Հայաստանի մասին շատ չգիտեն. հեռուստատեսությամբ, համացանցով ուրիշ բան է, իսկ երբ գալիս են Հայաստան, տեսնում են, նրանք զարմանում են: Լյուքսեմբուրգը Եվրոպայի սիրտն է, և այդ երկրի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա»,- ասաց հյուպատոսը՝ ընդգծելով, որ Լյուքսեմբուրգին Հայաստանը կարող է առաջարկել այն, ինչ մյուս երկրներին:

Նա տեղեկացրեց, որ Լյուքսեմբուրգը աշխարհում ամենաբարձր համախառն ներքին արդյունք ունեցող երկրներից է, այնտեղ երրորդ ամենաշատ ներդրում կատարող երկիրը Ռուսաստանն է:

«Փառք Աստծո, կնքվեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագիրը, ինչը նույնպես ներդրումներ բերելու հարցում խթան կլինի»,-նշեց Սուրեն Զոհրաբյանը:

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը նշեց, որ մեծ հաճույքով է վերադարձել Հայաստան և հավելեց, որ իր առաջին՝ 2012 թվականի այցից հետո Հայաստանը չի փոխվել:

«Հայաստանը մի երկիր է, որը կարեւոր է եվրոպական երկրների համար եւ հենց Լյուքսեմբուրգի համար»,-նշեց Ժան Ասելբորնը եւ ասաց, որ հանդիպում է ունեցել ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ, քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր