
ԱՄՆ-ում հինգշաբթի սակարկությունների բացումից հետո Amazon ինտերնետ-վաճառողի գինը՝ չորեքշաբթի 4 տոկոս անկումից հետո, ևս 2 տոկոսով նվազել է:
Այդպիսով՝ երկու օրում ընկերությունը կորցրել է շուկայական կապիտալիզացիայից 30 միլիարդ դոլար, հայտնում է «Ведомости»-ն:
Անկման պատճառ է դարձել մարտի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր թվիթը, և վարչակազմի այն հայտարարությունը, որ նախապատրաստվում են հակամենաշնորհային միջոցներ Amazon-ի դեմ:
«Դեռևս ընտրություններից առաջ ես մի շարք պահանջներ ունեի Amazon-ից: Ի տարբերություն այլ ընկերությունների՝ նրանք կամ ընդհանրապես հարկ չեն վճարում, կամ էլ շատ քիչ գումար են փոխանցում բյուջե, իսկ ամերիկյան փոստը վերածվել է նրանց առաքչի՝ մի շարք բիզնեսների խաղից դուրս թողնելով» - գրել է Թրամփը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



