jkjhkjhkj

19-04-2018 14:06 4300

HTTmaskjvbhnbnbns

 

Ամերիկյան Hyperloop Transportation Technologies (HTT) ընկերության և արաբական Aldar Properties դևելոպերի միջև կնքված համաձայնագրի շրջանակում Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) կառուցվելու է Hyperloop օդաճնշական գերարագ տրանսպորտային համակարգի մայրուղի:

Աբու Դաբիի և Դուբայի սահմանին կկառուցվի երեք օբյեկտ՝ Hyperloop բուն արագընթացիկ ցանցը՝ 10 կիլոմետր երկարությամբ, հետազոտությունների և մշակումների կենտրոնը, նաև զբոսաշրջային համալիր:

Սպասվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն 2019 թվականին:

Hyperloop Transportation Technologies-ն (HyperloopTT) այն մի քանի ընկերություններից մեկն է, որոնք աշխատում են Hyperloop տեխնոլոգիայի՝ ժամում մինչև 1200 կիլոմետր արագությամբ ընթացող պատիճախցիկներով ուղևորների և բեռների փոխադրման համար վակուումային խողովակաշարի համակարգի իրականացման վրա:

Այդ համակարգը 2013 թվականին առաջարկել է Իլոն Մասկը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր