jkjhkjhkj

20-04-2018 12:35 4175

B994E8BA F880 4C19 8B2A B61CDF51FE5B

 

Forbes պարբերականը հրապարակել է 2018 թվականին Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցուցակը: 200 ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր կարողությունը մեկ տարում աճել է 25 միլիարդ դոլարով և կազմել 485 միլիարդ դոլար:

Ըստ Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմեն է ճանաչվել «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» սեփականատեր Վլադիմիր Լիսինը: Նրա կարողությունը գնահատվել է 19,1 մլրդ դոլար:

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Սևերստալ»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, որի կարողությունը գնահատվել է 18,7 մլրդ դոլար:

Մորդաշովին հաջորդում է «Նովատեկ» ընկերության նախագահ Լեոնիդ Միխելսոնը՝ 18 մլրդ դոլար կարողությամբ:

Ամենահարուստ ռուս գործարարների տասնյակում հատնվել են Վլադիմիր Պոտանինը (15.9 մլրդ դոլար), Վիկտոր Վեկսելբերգը («Ռուսալ», 14,4 մլրդ դոլար), Ալիշեր Ուսմանովը (12,5 մլրդ դոլար):

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր