
Հանրահայտ Բարբի տիկնիկներ արտադրող Mattel ամերիկյան ընկերության ղեկավար Մարգո Գեորգիադիսը լքում է իր պաշտոնը կորպորացիայում մեկ տարվա աշխատանքից հետո, հայտնել է ընկերության կայքը:
«Մարգո Գեորգիադիսը, որը Mattel-ը ղեկաի ղեկավարն է դարձել 2017 թվականի փետրվարին, տնօրենների խորհրդին տեղեկացրել է ընկերության ղեկավարի և խորհրդի անդամի պաշտոնից հեռանալու որոշման մասին, որպեսզի նոր հնարավորություններ իրացնի տեխնոլոգիական ոլորտում»,-ասված է ընկերության հայտարարության մեջ:
Ֆիրմայի նոր ղեկավարը կդառնա Ինոն Քրեյցը, որը ֆիրմայի ղեկավարներից մեկի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականի հունիսից:
Ընկերությունը հայտնի է իր Բարբի տիկնիկներով և Hot Wheels խաղալիք մեքենաներով, գործում է ավելի քան 40 երկրում, ունի մոտ 32 հազար աշխատակից:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



