23-04-2018 10:22
5956

ՌԴ ԿԲ-ն բանկային վերահսկողության բարեփոխումների շրջանակում կկրճատի այդ բլոկի 40 տոկոս աշխատակիցներին, հայտնել է «Интерфакс»-ին կարգավորողի ներկայացուցիչը:
«Մոտավոր հաշվարկով կար 2500 հաստիք, կրճատումներից հետո մնացել է 1300-ը»,-ասել է նա:
Նաև նշվել է, որ կրճատման տակ են հայտնվել հիմնականում շրջանների ստորաբաժանումների աշխատակիցները:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



