jkjhkjhkj

26-04-2018 13:45 4468

samsung 2

 

Էլեկտրոնիկայի Samsung Electronics Co հարավկորեական արտադրողը 2018 թվականի առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, օպերացիոն շահույթն ավելացրել է 58 տոկոսով: Այն կազմում է 15,64 տրլն վոն (14,5 միլիարդ դոլար): Նախորդ եռամսյակի համեմատ գրանցվել է 3,27 տոկոս աճ:

Հաղորդվում է, որ հունվար-մարտին զուտ շահույթն ավելացել է 1,5 անգամ և կազմել 11,69 տրլն վոն (10,8 մլրդ դոլար):

Ընկերության վաճառքները նշված ժամանակահատվածում գերազանցել են 56 մլրդ դոլարը: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 47 մլրդ դոլար: Ստացվում է, որ շրջանառության աճը կազմել է 20 տոկոս:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր