27-04-2018 14:01
6504

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով (ՖՀՄՍ) «Գազպրոմի» բաժնետերերին վերաբերող զուտ շահույթը 2017 թվականին կազմել է 714,302 մլրդ ռուբլի, ինչը 24,94 տոկոսով պակաս է դրա նախորդ տարվա ցուցանիշից (951,637 մլրդ ռուբլի), հետևում է ընկերության հաշվետվությունից:
Գազի վաճառքից ընկերության եկամուտները նախորդ տարի կազմել են 3,34 տրիլիոն ռուբլի, վաճառքի ֆիզիկական ծավալները՝ 506,9 մլրդ խորհանարդ մետր:
«Գազպրոմի» զուտ շահույթը 2017 թվականի չորրորդ եռամսյակում ընկել է 45 տոկոսով՝ մինչև 132,468 մլրդ ռուբլի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



