28-04-2018 13:22
4275

«Սբերբանկը» և «Яндекс»-ն էլեկտրոնային առևտրի ոլորտում համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ խոշոր գործարք են կնքել:
Այն նման է լինելու Amazon-ին:
Բանկի ղեկավար Գերման Գրեֆն ընդգծել է գործարքի կարևորությունն ընկերությունների և ընդհանուր ռուսական շուկայի համար:
Նոր ձեռնարկությունը ստեղծվելու է «Яндекс.Маркет»-ի բազայի հիման վրա: Գործարքի շրջանակում «Яндекс»-ը ստացել է 30 միլիարդ ռուբլի ներդրում, որն ուղղվելու է համացանցում առևտրային հարթակը զարգացնելուն:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



