04-05-2018 12:03
4378

Ռուսաստանում կարող է հայտնվել նոր հարկատեսակ՝ մասնագիտական եկամտի համար, հայտնել է ՌԴ Ֆինանսների փոխնախարար Իլյա Տրունինը:
Նոր տերմինով Ֆիննախը հասկանում է եկամուտ, որը մարդը ստանում է առանց վարձու աշխատակիցների որևէ ձեռնարկատիրական գործունեությունից:
Դրանից օգտվել կարող են ինչպես ինքնազբաղված անիձինք, այնպես էլ անհատ ձեռներեցները: Ֆիննախից նշել են, որ մարդկանց ծառայություն մատուցելու համար հարկը կկազմի 3 տոկոս, իսկ ընկերություններին՝ մինչև 6 տոկոս:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



