
Վարկային միասնական բյուրոյի մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանի բնակիչները սկսել են ավելի հաճախակի վարկեր վերցնել: Այդպիսի հայտարարություն է արվել երկրի տարածքում գործող 600 բանկերի տվյալների վերլուծությունից հետո:
2018 թվականի հունվար-մայիս ամիսներին տրամադրվել է 8 միլիոն վարկ կամ 1,59 տրիլիոն ռուբլի: Աճի միտում են գրանցել քարտերով վարկերը, որոնցից տրամադրվել է ավելի քան 2 միլիոն հատ: Աճել է նաև հիփոթեքային վարկերի թիվը: Այս տարվա ընթացքում բանկային կազմակերպությունները 260 նման վարկ են ձևակերպել, որի շրջանակում վճարվել է 500 միլիարդ ռուբլի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



