16-05-2018 11:30
3731

Ուկրաինայի Ազգային բանկի փոխնախագահ Եկատերինա Ռոժկովան հայտարարել է, որ գերատեսչությունը պետական մասնակցությամբ ռուսական բանկերի դուստր ձեռնարկությունների համար իրական գնորդներ չի տեսնում, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նա նշել է, որ իրական գնորդներ են եղել «Պրոմինվեսթանկի» և «Սբերբանկի» համար, սակայն Ազգային բանկը նրանց մերժել է:
Ռոժկովան հավելել է, որ «այդ բանկերի համար միակ քաղաքակիրթ լուծումն» Ուկրաինայում գործունեության կասեցումն է:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



