16-05-2018 11:50
3777

Կրիպտոարժութային BitMEX բորսայի ղեկավար Արթուր Հեյզը հայտարարել է, որ մինչև 2018 թվականի ավարտը բիթքոինի արժեքը կհասնի 50 հազար դոլար ցուցանիշի: CNBC Fast Money հեռուստաալիքի եթերում հանդես գալով՝ Citigroup և Deutsche Bank կազմակերպությունների նախկին պաշտոնյան նաև մեկնաբանել է կրիպտոարժույթների փոփոխականությունը և Ասիայից մանրածախ շուկաների թրեյդերների տարածվածությունը:
Մեկնաբանելով իր կանխատեսումը Հեյզը նկատել է.
«Իմ աշխատանքը կազմված է կանխատեսումներից: Դրանք կիրականանան, թե ոչ՝ ինձ համար կարևոր չէ»:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



