jkjhkjhkj

18-05-2018 11:50 3851

china usa 1

 

Global Times թերթը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում ընթացող երկկողմ բանակցությունները ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի և Չինաստանի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ, գրել է, որ Չինաստանը կարող Է ԱՄՆ-ից նավթ, գազ և ածուխ գնել ՉԺՀ բարձր տեխնոլոգիաների արտահանման ամերիկյան սահմանափակումների վերացման պայմանով, հայտնում է ТАСС-ը:

Նաև հաղորդվում է, որ Պեկինը չի հրաժարվի իր բազային շահերից Վաշինգտոնի հետ առևտրական վեճում:

«Բանակցությունների ընթացքում Չինաստանն սկզբունքային զիջումներ չի անի, ինչպես նաև մտադիր չէ սակարկել արմատական շահերը հանուն համաձայնության ձեռքբերման»,- մեջբերում է հրատարակությունը ՉԺՀ-ի Հասարակական գիտությունների ակադեմիայի փորձագետ Լի Չունդինի կարծիքը:

Նա հիշեցնում է, որ բարձր տեխնոլոգիաները և ագրարային ճյուղը բանակցությունների հիմնական թեմաների թվում են:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր