
Facebook-ի մշակողները մտադիր են Stories-ում գործարկել գովազդային տեսանյութեր: Գործառույթն այժմ փորձարկման փուլում է:
Այս պահին թարմացումը հասանելի է ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Մեքսիկայի բնակիչներին:
Նորույթի գործարկումը կապված է այն հանգամանքով, որ ամեն օր մոտ 150 մլն մարդ օգտվում է ծառայությունից:
Stories-ը՝ 5-15 վարկյան տևողությամբ կարճ տեսանյութեր են, որում կարելի է հրապարակել տեսանյութ կամ լուսանկար: Բացի այդ, դրան հնարավոր է ավելացնել տարբեր սմայլիկներ:
Facebook Stories-ում գովազդի ամբողջական գործարկման ժամկետները դեռ չեն նշվում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



